Tags:AppCloudCultureEmployeeHRMobilePlatformSoftwareToolsWeb
Փոքր և միջին ձեռնարկությո՞ւն եք և գիտակցում եք անձնակազմի պատշաճ ղեկավարման կենսական նշանակությունը, ուրեմն Հիմնարկ Մարդիկ և Հիմնարկ Աշխատավայր համակարգերը հենց Ձե՛զ համար են։ Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։ Հիմնարկ Մարդիկ համակարգն օգնում է հայկական փոքր ու միջին բիզնեսներին արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսները։ Համակարգն ավտոմատացնում է կադրային գործը, աշխատավարձի հաշվարկն ու վճարումը, իսկ Հիմնարկ Ախատավայր աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածը աշխատակիցներին հասանելի է դարձնում (միայն) իրենց վերաբերող կադրային գրանցումներն ու հաշվարկի մանրամասները՝ աշխատանքը դարձնելով ավելի հավես ու թափանցիկ։ Հիմնարկ Մարդիկ համակարգը․ - Օգնում է ղեկավարել մարդկային ռեսուրսները՝ ըստ ոլորտի լավագույն փորձի։ - Առցանց է՝ հասանելի է ցանկացած վայրից և սարքից։ - Թարմացվում է 2 շաբաթը մեկ՝ արձագանքելով հաճախորդների պահանջներին։ - Ամսական բաժանորդագրությունը ներառում է առցանց և հեռախոսային սպասարկում, համակարգի թարմացումներ և հաճախորդների հայտերի իրականացում։ - Չկա օգտագործողների քանակի սահմանափակում։ Հիմնարկ Աշխատավայր հավելվածով․ - Աշխատակցին ցանկացած պահի հասանելի են իրեն վերաբերող կադրային գրանցումները: - Աշխատակիցը կարող է ներկայացնել արձակուրդի կամ day off-ի հայտ։ - Աշխատակցին ցանկացած պահի հասանելի է իր պայմանագիրը: - Պահի՛ր գործընկերիդ բոլոր տվյալները մեկ վայրում, որպեսզի չմոռանաս շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ ;) - Հասանելի է և՛ մոբայլ (iOS, Android), և՛ վեբ տարբերակներով: Դե՛ ինչ, հետաքրքրե՞ց, կապ հաստատիր մեզ հետ՝ - Այցելելով մեր պաշտոնական կայքէջ՝ https://www.himnark.am/ - Գրելով մեր ՖԲ էջին - Ուղարկելով էլ․ նամակ info@himnark.am հասցեին Սիրով սպասում ենք Ձեր Հիմնարկներին :)
Likes
1675
Location: Armenia, Yerevan
Member count: 1-10
Founded date: 2015

Investors 1